Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է հարևան երկրում որոշել են կրկին բարձրացնել վառելիքի գինը, որի արդյունքում երկրում սկսվել են ժողովրդական հուզումներ, սակայն այս հուզումները կարող են լուրջ քաղաքական ցնցումների վերածվել:
Բանն այն է, որ վառելիքի գնի բարձրացումը դրական գնահատեց նաև երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խոմենեին: Իսկ վերջինիս խոսքն այդ երկրում սովորաբար չի քննարկվում:
Իհարկե վառելիքի նման բարձրացում նախկինում էլ է եղել: Օրինակ 2010 թ.–ին նախագահ Ահմադինեջադի որոշմամբ վառելիքի գինը բարձրացվեց մոտ չորս անգամ: Սակայն այն ժամանակ Իրանի տնտեսական վիճակն ուրիշ էր: Բացի այդ, այդպիսի որոշմանը նախորդել էր քարոզչական լայն աշխատանք: Սակայն նույնիսկ այդ դեպքում ժողովրդական ցնցումներից այդ երկիրն չապահովագրվեց:
Վերջնաարդյունքում Ահմադինեջադն այսօր համարվում է լուսանցքային գործիչ, որին ոչ միայն չի ընդունում այդ երկրի հանրության զգալի մասը, այլև ներկայիս իշխանությունը:
Այսօր իրավիճակն բոլորովին այլ է: Իրանի սոցիալական վիճակը մոտ է կատաստրոֆային: Այդ երկրի արտաքին ֆոնը նույնպես բարենպաստ չէ: ԱՄՆ-ում իշխում են հանրապետականները, իսկ արաբական աշխարհը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ոչ պակաս թշնամաբար է տրամադրված Թեհրանի հանդեպ:
Այս իրավիճակում վառելիքի թանկացումը կարող է լուրջ ազդեցություն թողնել այդ երկրի վրա: Իսկ, եթե այս ամենի արդյունքում երկրի կենտրոնական իշխանությունը թուլանա, ապա կենտրոնախույս ուժերի ազդեցությունը էապես կմեծանա: Իսկ այդ շարքում ամենաազդեցիկը կարող է լինել ադրբեջանական ազգայնական շարժումը, որին անթաքույց աջակցում են Ադրբեջանում, Իսրայելում և ԱՄՆ-ում:
Վերը նշված երկրներում հույս ունեն, որ վաղ թե ուշ Իրանը կարող է արժենանալ Իրաքի ճակատագրին, որից դեպի երկրի մասնատում կլինի մեկ քայլ:
Իսկ, թե ինչ նոր անվտանգության մարտահրավեր կարող է դառնալ նման զարգացումը Հայաստանի համար, նույնիսկ իմաստ չունի նշել:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը