18 11 2019

Ավինյանը՝ իր խորհրդականի՝ «կոռումպացված թայֆայականության» մեջ լինելու մասին

Ավինյանը՝ իր խորհրդականի՝ «կոռումպացված թայֆայականության» մեջ լինելու մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։

Ավինյանը նախ նշեց, որ այդպես էլ չի հասկացել այդ տերմինը, իսկ հետո հայտնեց, որ  6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում. «Պարոն Էլոյանը, որքանով, որ տեղյակ եմ, պատրաստվում է դատարան դիմել՝ կապված պարոն Պետրոսյանի հայտարարությունների հետ»,- ասաց Ավինյանը։

Իսկ իր դերակատարության մասին Ավինյանն ասաց՝ որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված որևէ դերակատարում չունի: «Օրենքին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Եթե կա շահերի բախում՝ օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»,- ամփոփեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ