Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նշենք, որ Արայիկ Սահակյանը պաշտոնավարում էր 2019թ․ փետրվարից։ Մինչ այս, հրաժարական էր տվել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ապա՝ նրա տեղակալ Լևոն Մելիքյանը։ Սարհատ Պետրոսյանը գրել էր, որ իրեն հաջորդելու են այլ հրաժարականներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը