04 11 2019

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը կփարատի պատերազմի հետ կապված բոլոր ասեկոսները. Նախարար



«Այն ասեկոսեները և բանսարկությունները, որոնք կան և հարցերը, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ՝ կապված ապրիլյան պատերազմի հետ՝ կփարատվեն, երբ հանձնաժողովն ամփոփի աշխատանքները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ դեռևս իրեն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չեն կանչել, սակայն նա պատրաստ է գնալ և պատասխանել հարցերին

«Ես չէի ցանկանա հիմա գնահատականներ տալ հանձնաժողովի աշխատանքին, ասելով սպասելի կամ անսպասելի բացահայտումներ կլինեն կամ՝ չեմ լինի: Բայց, Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է, ինչ է կատարվել, ինչպես է կատարվել: Ընդանրապես շատ կցանկանայի, որ մի նման հանձնաժողով էլ այն կողմում՝ Ադրբեջանում ստեղծվեր»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ