ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին:
Ի տարբերություն Փաշինյանի Արցախում Ալիեւին կիրթ եւ նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար հերոսներին չեն նվաստացնում եւ կալանավորում:
Տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում:
Եվ , ի վերջո, բարձրաձայն հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:
Հ.Գ. Сначала подумай,потом говори»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը