«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես են սիրում բոլորիդ և նստում բոլորիդ վզին: Պաշտպանյալն ուզում էր հերքել, բայց հաստատեց այն լուրերը, որ կառավարական առանձնատան վրա հսկայական գումարներ է ծախսել։
Շինարարների աշխատանքը, ներկառուցված պահարանների ձևափոխումը և նոր կահույքը (հաշվի առնելով տան քառակուսի մետրերի չափերը) չեն կարող տեղավորվել 200 հազար դոլարի շրջանակներում։ Եթե այդքան էժանով ու այդպիսի որակով շինարարություն անող ու կահույք սարքող կա, թող տան նրանց կոնտակտները։
Նա անդրադառնում էր «բամբասանքներին», բայց համեստորեն ու պատահաբար շրջանցեց զրահապատ նոր գերթանկարժեք ավտոմեքենաների ու տասնայկ միլիոնավոր դոլարներով անձնական սպասարկման ինքնաթիռի գնում պլանավորելու մասին փաստերը։
Կարևորն այն է, որ ինքը սիրում է բոլորիդ, հպարտանում է բոլորովդ, խոնարհվում է բոլորիդ առաջ և ցույց տալիս, որ Ջորջ Օրուելը ղալաթ է արել, քանզի չի ունեցել համապատասխան երևակայություն։
Կարևորը՝ դուխով»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը