Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Եթե նախկինում «արևմտամետներին» (արևմտամետ ներկայացողներն իրականում ոչ մի կապ չունեն արևմտյան (համամարդկային) արժեքների հետ և, կամա թե ակամա, ավելի շատ սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը) թույլ էին տվել վարձակալական հիմունքներով տեղ զբաղեցնել իշխանական տիրույթում (նախորդ իշխանության կոպիտ սխալներից մեկը դա էր), ապա 2018–ի քաղաքական զարգացումների ժամանակ նրանք փայ մտան իշխանությունների հետ։
Սկզբում դրսի փայը փոքրիկ էր, բայց ժամանակի ընթացքում, օգտվելով պաշտպանյալի դատարկությունից ու պոպուլիզմից, մեծացրեցին իրենց փայը, և հիմա հայտ են ներկայացնում իշխանության ամբողջական փաթեթ վերցնել կամ առնվազն օրվա իշխանությանը պարտադրել իրենց ուզած ներքին ու արտաքին օրակարգը։
Հայաստանի իշխանությունն աքցանի մեջ է հայտնվել՝ աքցանի մեջ գցելով նաև Հայաստանն ու Արցախը։
Եթե մինչև անխուսափելի իշխանափոխությունը հնարավոր լինի ավտանգության առումներով կորուստներ չունենալ, ապա դա հրաշքին հավասար բան կլինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը