30 10 2019

Եթե Լաուրա Ավագյանը չլիներ մայրս, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա․Շարմազանով

Եթե Լաուրա Ավագյանը չլիներ մայրս, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա․Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Իհարկե, եթե Լաուրա Ավագյանը չլիներ իմ՝ Էդուարդ Շարմազանովի մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է:

Խնդրի բուն իմաստը «քայլարած թավշիստների» բարոյական նկարագիրն է, որի մասին այլեւս չէի խոսելու այն բանից հետո, երբ ԱԱԾ կանչվեցին Հրայր Թովմասյանի դեռատի դուստրերը: Փաստորեն, փաշիստ-թավշիստները չեն խնայում անգամ տարեց ծնողներին:

Մեկ նկատառում միայն. «Էկեք-հասեք, էս ինչ են անում» հարայ-հրոց-շոուներ բեմադրելու փոխարեն պետք էր ընդամենը հրապարակել, որ Լաուրա Ավագյանը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:

Սրանով հանդերձ, մայրս քաղաքային իշխանությանը ճնշումներից զերծ պահելու նպատակով երկու անգամ պատրաստակամություն է հայտնել ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխան մերժում է ստացել:

Հ.Գ. Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «նոր Հայաստանն» է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ