«Վենետիկի հանձնաժողովի պատասխանից կոշտ արձագանքի տպավորություններ եմ ստացել։ Այնպես չէ, որ իրենք տեքստը համեմում են վիրավորական արտահայտություններով, բայց մենք պետք է ավելի շատ փորձենք ենթատեքստը հասկանալ։ Իսկ էն, որ այդտեղ կար կոպիտ գնահատական և չէր բխում ՀՀ հեղինակության շահերից, ակնհայտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։ «Մենք պետք է ուշքի գանք, մեր երկրում փորձենք շեշտը դնել տնտեսական հեղափոխության, սոցիալական արժեքների հեղափոխության վրա և անիմաստ կալանքներով, դատավարություններ ձգձգելով չգնանք, դա չի բխում ՀՀ շահերից»,- ասաց պատգամավորը։ Հարցին, թե որո՞նք էին կոշտ գնահատականները պատասխանեց․ «Իրենք ընդունում են, որ էստեղ քաղաքական հետապնդման տարր կա։ Էլ ի՞նչ անեին, հո չէի՞ն հայհոյելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը