24 10 2019

Ֆելիքս Ցոլակյանը մոլորեցրել է Փաշինյանին. Politik.am

Ֆելիքս Ցոլակյանը մոլորեցրել է Փաշինյանին. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: 

Այս պաշտոնանկությունից առաջ մենք գրել էինք, որ ԱԻՆ-ում կրքերը թեժ են, քանի որ շատերը դժգոհ են Ֆելիքս Ցոլակյանի աշխատանքից։ 

Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ փրկարար ծառայության պետը պաշտոնանկ է արվել Ֆելիքս Ցոլակյանի խնդրանքով։  Փրկարար ծառայության արդեն նախկին տնօրեն Արտակ Նահապետյանը, տնօրենի 2 տեղակալները, 5 մարզային վարչությունների պետեր, փրկարար ծառայության մի քանի վարչության պետեր ստորագրահավաք են սկսել նախարար Ֆելիքս Ցոլակյանի ապօրինությունների, հովանավորչության դեմ։ Ըստ մեր աղբյուրի մինչ ստորագրահավաքը կավարտվեր և անհրաժեշտ փաստերը կհասնեին վարչապետին, Ցոլակյանը կարողացել է հասնել Նահապետյանի պաշտոնակությանը։

Ըստ ամենայնի Ցոլակյանը մոլորեցրել է վարչապետ Փաշինյանին և չի ներկայացրել նախարարությունում ստեղծված լարված իրավիճակի իրական պատճառները։ Նա վարչապետի ձեռքով ազատվել է իր կամայական որոշումների դեմ դուրս եկող աշխատակիցներից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ