18 10 2019

Ադրբեջանցիները կոտրել են Փաշինյանի պաշտոնական կայքը

Ադրբեջանցիները կոտրել են Փաշինյանի պաշտոնական կայքը

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դուստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է»: 2 ժամից ավել այդ գրառումը չի հեռացվել։

Նշեմ, որ պետական կայքերի անվտանգության ապահովվումը նույնպես ԱԱԾ գործառույթն է։ Բայց երևի այնքան զբաղված են Հրայր Թովմասյանին «վնասազերծելով», որ ռեսուրս չի մնացել իրենց ուղիղ պարտականությունները կատարելու...»,-գրել է Վրթանեսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ