15 10 2019

Նոր մաքսատան հարցով անտեղյակությունը՝ ծիծաղի առիթ ԱԺ-ում

Նոր մաքսատան հարցով անտեղյակությունը՝ ծիծաղի առիթ ԱԺ-ում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ՊԵԿ նախագահին հարցրեց Գյումրու ավտոմաքսատան բացման մասին՝  ասելով.

«Հանրությանը հետաքրքրում է, թե Գյումրու մաքսատունը երբ է բացվելու»:

Հարցին հետևեց պատգամավորների ծիծաղը։ Նրանք տեղեկացրին, որ արդեն բացվել է։

«Բացվե՞լ ա, դե ուրեմն շնորհավորում ենք»,- նշեց Եղիշե Սողոմոնյանը:

Մանե Թանդիլյանը նշեց, որ որ պետք է հոկտեմբերի 11-ին բացվեր, բայց հետաձգվել է:

Դավիթ Անանյանը պարզաբանեց․

«Հանրության մոտ թյուրըմբռնում կա, որ արդեն բացվել է, չէ, մենք ավտոմաքսատան գործառույթը տեղափոխել ենք Գյումրի երեկվանից, Ճապոնիայի և Վրաստանի՝ որպես արտահանման երկիր ներկրվող մեքենաները, ուղղորդվում են հյուսիսային մաքսատուն-վարչություն: Դա պայմանավորված էր նրանով, որ չխախտենք, շինարարությունը ձգձվեց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով` կապված ինձ հետ, որովհետև ես շինարար չէի»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ