11 07 2024

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

Երևանում հուլիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ կգումարվի։

Խորհրադարանի օրակարգում ընդհանուր առմամբ 7 հարց է։ Դրանք բոլորը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Օրակարգում ներառվել են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Քրեական գործադիր օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Օրակարգում կլինեն նաև  «Զինվորական ծառայության և կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ինչպես նաև «Զինվորական անձնակազմի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Խորհրադարանի օրակարգ են մտել նաև «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Քննարկման կդրվեն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» և այլ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ