ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք էր ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ, հատկապես Ազգային Ժողովում արտաքին հարաբերությւոնների համար պատասխանատու որոշ պատգամավորների այօրվա պարզունակ և մանկամիտ հայտարարությունների ֆոնին:
Տեսնես, մեր իշխանությունները գոնե հիմա գիտակցու՞մ են, որ իրենց որդեգրած մարտավարությունը չի աշխատում, ավելին ասեմ՝ վտանգավոր է:
Տեսնես, գոնե հիմա հասկանու՞մ են, որ չարժեր քանդել Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, հատկապես եթե դրանից լավը ստեղծել չկարողացան:
Տեսնես հիմա, Լավրովից և Ալիևից հետո, անհրաժեշտ ու անհապաղ շտկումներ կանե՞ն:
Անկեղծ ասած, լավատես չեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը