«Եթե Հրայր Թովմասյանը որոշել է ներկա չգտնվել, որևէ առարկություն չի կարող լինել այդ առումով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ նախագահը չի մասնակցում ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկմանը։ Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հարցազրույցին Մակունցը նշեց, որ իր համար անհասկանալի է, որ Թովմասյանը նախ նշել է, թե ընթացակարգն իրավական է, սակայն դրանից հետո տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը