ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երևանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում հանդիպում են ունեցել։ Նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնություն, հայտնում են Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
«Կողմերը քննարկել են միջուկային գործարքը, ինչպես նաեւ Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը