24 09 2019

Երկրում նեգատիվի գերդոզավորում է. Վահան Բաբայան

Երկրում նեգատիվի գերդոզավորում է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դատավարություններ,հրաժարականներ,ցույցեր,արդեն իսկ աղմկոտ ինքնասպանություն,փոխադարձ ատելության և մեղադրանքների մթնոլորտ:

Պետության կենսական խնդիրները մղված են վերջին պլան,փոխարենը գնում է պայքար իշխանությունը ամեն գնով պահելու և իրենց քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին դավաճանի պիտակավորում կազմակերպելու համար:

Դոզան երբ շատ է լինում,նույնիսկ ամենա լավ դեղամիջոցի այն բերում է ճակատագրական հետևանքների և դժվար չէ կռահել,թե Հայաստանը ուր է գնում:Սողացող նեգատիվը շուտով կործանելու է իր ճանապարհին այն ամենը ինչին հանդիպելու է:

Եկեղեցի,հերոսներ,հեղինակություններ,հաջողակ մարդիկ,հարուստներ,ուղակի գեղեցիկ մարդիկ դատապարտված են դառնալ այնպիսին,ինչպիսին իրենց ուզում է պատկերացնել իշխող անձը:

Տվյալ անձը չի պատկերացնում,որ կարող են լինել մադիկ,ովքեր չկիսեն իր կարծիքը կամ ծրագրերը,իր մոտեցումները և պահվածքը:

Եվ ամբողջ այս նեգատիվի հեղինակը և սնուցողը այդ նույն անձն է`Նիկոլ Փաշինյանը: Նա չի համակերպվում իրականության հետ,նա չի համակերպվում քննադատության հետ,նա չի համակերպվում արդեն ինքը իր հետ: Շատ ափսոս էր մեր երկիրը,մեր քաղաքը,որտեղ մարդիկ դարձան թշնամի,սև ու սպիտակ,հեղափոխական ու հակահեղափոխական: Բաժանեցին հայերին ,բոլորին դարձնելով ատելության սպասավոր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ