«Բոլորս ականատես եղանք, որ արդարադատություն չկա, իրավական բեսպրեդել է, ու անգամ չգիտեմ՝ իմաստ ունի՞ մասնակցել դատական գործընթացներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը, որը մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների երթին։
Նա ասաց, որ երկրի ղեկավարները տեսախցիկների առաջ սպառնում են դատարաններին, և այս դեպքում արդեն միամտություն էր Աննա Դանիբեկյանից արդար որոշում ակնկալելը։
«Քաղաքական է խնդիրը և կարծում եմ՝ պետք է քաղաքական պայքար սկսվի։ Սա միայն հորս հարց չէ, սա ավելի գլոբալ հարց է մեր երկրի համար, Արցախի հետ կապված, սա ուրիշ հարց է, ավելի գլոբալ, քան մեկ մարդու անազատության մեջ լինելը»,- ասաց Լևոն Քոչարյանը։ Նա նաև ասաց, որ հազարավոր աջակցող նամակներ է ստանում թե՛ ինքը, թե՛ ընտանիքի անդամները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը