Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է.
«Հիպոթեզ է իհարկե, բայց դատելով մամուլում առկա արտահոսքերից, վերջին աղմկահարույց պաշտոնանկությունները հետևանք են նրա, որ Նիկոլը պայթում է իր իսկ կողմից դրված ականների վրա:
Տեսեք, Վանեցյանը, ըստ լուրերի, գնացել է, որովհետև հրաժարվել է մտնել 37 թվի չինական տարբերակի համահեղինակի դերի մեջ, որի դեպքում պետք է գործեր կարեր նախկինների վրա: Սպայի պատիվը թույլ չի տվել, թե այն փաստի գիտակցությունը, որ Նիկոլը անցողիկ է, իսկ պատասխանատվությունը մնայուն` այլ քննարկման հարց է: Փաստացի, Նիկոլի դրած առաջին ականը նախկիններին անխուսափելիորեն պատժելու իմպերատիվն ու դրան հաճույքով հավատացած հանրությունն է:
Երկրորդ ականը Ամուլսարն է: Ասում են` Օսիպյանը փորձել է խուսափել ուժային սցենարից, որովհետև հասկանում է, որ դրա դեպքում կարող են լինել տուժողներ էլ, զոհեր էլ: Փափուկ մարդ լինելը թույլ չի տվել, թե այն փաստի գիտակցումը, որ Նիկոլը գնալու է, իսկ արյունն իր վրա է մնալու` այլ քննարկման հարց է: Փաստացի, Նիկոլի դրած երկրորդ ականը Ամուլսարի անձեռմխելիությունն ու դրան հաճույքով հավատացած հանրությունն է:
Մնաց հասկանանք, թե հաջորդներն ովքեր են ու որ ականներն են պայթելու, որովհետև դրանք շատ են` Ռուսաստանի հետ հարաբերություններ, տնտեսություն, Ստամբուլյան կոնվենցիա և իհարկե` Արցախ...
Հ.Գ. Շատ կարևոր է, որ Նիկոլը հիմիկվանից կասկած չունենա, որ պատասխան է տալու: Էլ ավելի կարևոր է, որ ինքը գրամ անգամ կասկած չունենա, որ մենակ ինքը չի պատասխան տալու (իր թիմն էլ, ընտանիքի որոշ անդամներ էլ) ու բացառվում է, որ որպես սուրբ նահատակ կարողանալու է պլստալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը