17 09 2019

Արթուր Վանեցյանը կոչ արեց «պղտոր ջրում ձուկ չորսալ»

Արթուր Վանեցյանը կոչ արեց «պղտոր ջրում ձուկ չորսալ»

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ առայժմ անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանել իր հրաժարականի տեքստը՝ ավելացնելով, որ եթե ապագայում նման անհրաժեշտություն առաջանա, ինքը հանդես կգա մեկնաբանություններով:

Նա դիմելով իր հրաժարականից որգևորված նախկին իշխանականներին, կոչ է արել պղտոր ջրում ձուկ չորսալ և միամտություն է համարել, որ կարող են իրեն կապել ինչ-որ PR գրասենյակների հետ, ինչպես ակնարկել էր վարչապետի խոսնակը։

«Ուղղակի միամտություն եմ համարոմ, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ