13 09 2019

Ինչի՞ համար են պայքարում կոնգրեսականները․ Աղվան Պողոսյան․ Politik.am

Ինչի՞ համար են պայքարում կոնգրեսականները․ Աղվան Պողոսյան․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Շատ տհաճ մթնոլորտ էր ձևավորվել դատարանի բակում, որովհետև այս իշխանության գործելաոճը՝ հասարակության խիստ բևեռացման հարցում, դրսևորվեց նաև դատարանի մոտ: Ինչպես նախապես հայտնի էր՝ կոնգրեսականները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները, փորձում էին սադրիչ գործողությունների իրականացնել: Մի կողմից հասկանալի էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների պահվածքը, քանի որ մենք պայքարում են հանուն արդարության: Անհասկանալի էր՝ ինչի համար են պայքարում կոնգրեսականները: Էտապային մասով հասկանալի է, քանի որ Հայ ազգային կոնգրեսը, հայտնվելով ներքաղաքական լուսանցքում, փորձում է Քոչարյանի դատավարությունն օգտագործել քաղաքական ասպարեզում երևալու համար:»,- երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքի մասին նման կարծիք հայտենց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ղեկավար Աղվան Պողոսյանը:

Հիշեցենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երեկ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ:

Հարցին, թե ինչպիսի՞ ելք են ակնկալում դատավարությունից, Պողոսյանը նկատեց, որ տարբեր ժամանակներում դատական համակարգի և դատավորների նկատմամբ ճնշումներ արձանագրվել են, ըստ այդմ՝  կարևորում է դատավորի անձնային հատկանիշները՝ երկրում օրինականություն հաստատելու հարցում.

«ՍԴ-ի որոշումից հետո, ըստ իրավաբանների՝ երկրորդ նախագահը անհապաղ պետք է ազատության մեջ գտնվի: Կունե՞նա Աննա Դանիբեկյանը այդ քաջությունը, թե՝ ոչ, պարզ կլինի ամսի 17-ին: Ամեն դեպքում նրան պետք է քաջալերել: Անկախ նրանից՝  ինչքան համակիրներ ունի Քոչարյանը, արդարադատությունը կամայական ընտրություն չպետք է ունենա»,- ասաց նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ