«Մենք կոչ ենք արել իշխանություններին մանրակրկիտ այս ամենը վերլուծվի և ցանկացած մեղադրանք, որը հնչեցվում է, պետք է համապատասխանի իրավունքի գերակայության և արդարադատության հիմնարար սկզբունքներին»,- «Երկրի հարցը» հաղորդմանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյան:
Նա նշեց, որ ՍԴ որոշումից հետո հետևելով գործընթացներին արձանագրվում է, որ հստակ ուղղորդումներ կան թե իրավապահ մարմինների նկատմամբ և կողմից, և թե նաև հասարակության առանձին հատվածներ ու խմբեր ակնհայտորեն փորձ են անում ճնշման տակ պահել դատական համակարգը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը