09 09 2019

ՍԴ որոշման չկատարումը քաղաքական հետապնդման ևս մեկ ապացույց է. Ստեփան Մարգարյան

ՍԴ որոշման չկատարումը քաղաքական հետապնդման ևս մեկ ապացույց է. Ստեփան Մարգարյան

«Այն, որ պրոցեսը այն ժամանակ էլ տրամաբանական չէր, երբ որ սկսել էին, հիմա առավել ևս տրամաբանական չէ: Ձևացնել, թե ՍԴ որոշումից հետո իբր ոչինչ չի եղել և ասել, որ հիմքեր չունենք, որ Երկրորդ նախագահն ազատ արձակվի, ամենաքիչը անտրամաբանական է»:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Ստեփան Մարգարյանը: Անդրադառնալով ՍԴ որոշման չկատարմանը և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությանը՝ Մարգարյանը, մասնավորապես, ասաց.

«Ի սկզբանե քաղաքական հետապնդում է գնացել, հիմա իրավաբանական մեկնաբանությունը չի օգնի: Կարելի է վերցնել որոշումը և ասել, որ դա այպես չի, մի երկու անհասկանալի ձևակերպում տալ, որից ոչ մեկ ոչինչ չի հասկանա և ասել այդ պատճառով ազատ չենք թողնի, հետևաբար ևս մեկ անգամ ապացուցվում է, որ գործընթացը իրոք քաղաքական է: Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ քաղաքական որոշում է կայացվում, դրանով իսկ լուրջ խախտումներ թույլ տալով, քանի որ ՍԴ որոշումը վերջնական է և բեկանման ենթական չէ:

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա կարծում եմ, որ այս պահին դեռևս դատավորի խնդիրը չէ, քանի որ դատավորը ենթարկվում է ճնշումների, չնայած դատավորն էլ պատասխանատվության բեռ ունի, ինքը ազատ է օրենքով, պարզապես ենթարկվում է ճնշումների և տուրք է տալիս այդ ճնշումներին, այնուամենայնիվ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը, այդ թվում նաև դատախազությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ