Henaran.am-ը գրում է․ «Այս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով այս հանդիպմանը ընդգծեց՝ սա պետության վախճանն է:
«Վարչապետի պաշտոնը բռնազավթած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավարների հետ: Մի կուսակցության, որի ներկայացուցիչները հարձակում և տեռորիստական ակտ են իրականացրել ՀՀ-ի դեմ: Սա փաստացի նշանակում է, որ ՀՀ վարչապետը և ՀՀ կառավարությունը գործարքի են գնում տեռորիստական կազմակերպության և տեռորիստական ակտ կատարած մարդկանց հետ, որի անդամները հարձակվել են ՊՊԾ գնդի վրա և սպանել են 3 ոստիկանի: Սա խայտառակություն չէ , սա պետության վախճանն է»,-ասաց մեր զրուցակիցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը