03 09 2019

Շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են․ Դավիթ Տոնոյան

Շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնանկություն չի սպասվում։

Առաջնագծում տիրող իրավիճակին անդրադառնալով՝ ՊՆ-ն նշեց, որ Դուշանբեի պայմանավորվածությունից հետո եղել են հանդիպումներ, ու դրանց շրջանակներում  երկրների ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարի կանոնները:

Չինարի գյուղի՝ այլևս անխոցելի լինելու տեղեկությունների վերաբերյալ Դավիթ Տոնոյանն ասաց, որ շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են։ «Աշխարհագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է ՊՆ-ի մեկնաբանությունը»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ