Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․
«Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի շնորհավորանքներն ու դրանց մեջ նրա ձեռքբերումների թվարկումը մի նոր ստրեսի մեջ գցեցին Նիկոլ Փաշինյանին, որ որպես թերապևտիկ միջոց իր պատանեկությունից մինչև հասուն տղամարդ ելույթների պոպուրին մոնտաժեց, որտեղ փչացած ձայնապնակի պես տարբեր տարիքներում կրկնում էր նույն բանը՝ թալանել են, կպատժենք, ամբողջ թալանածը հետ կբերենք, ու մեկ էլ բանտից դուրս գալու ու ընտնիքի անդամների հետ ողջագուրվելու երկար տևող հուզիչ տեսարանը։
Փչացած ձայնապնակը իր դերը խաղաց, վերջը մանկության երազանքը կատարվեց, երկրի ղեկավար դարձավ, սակայն թե ուր է այդ թալանածի վերադարձը, չի երևում, միայն մանր մունր գումարներ բյուջե բերվեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էին արվում՝ երբ հայտանաբերում էին խոշոր յուրացումներ, պաշտոնյային ստիպում էին բյուջե մուծվել, միայն թե այդ մասին գովազդային հոլովակներ չէին թողարկում։
Նախ ձևակերպելը թե ինչ է թալան գաղափախոսություն է(օրինակ, քանի որ բոլշևիկները սեփականությունը մարդուն շահագործելու միջոց էին համարում, նրանց համար թալան էր գրեթե ամեն սեփականություն, և հեղափոխությունից անմիջապես հետո սեփականզրկում սկսեցին՝ էքսպրոպրիացիա)։
Հետսովետական Հայաստանում սովորաբար թալան էին անվանում սեփականաշնորհումները (օրինակ՝եթե հաստոցները մետաղի ջարդոնի վերածելու խաթեր գործարան սեփականշնորհելը թալան է, ապա խնդրեմ, իրենց «գործ տվող» Սիլվա Համբարձումյանը ասում է, որ Իրանում մետաղի ջարդոն ծախելով է հարստացել): Բայց հիմա պարզ չի, «Իմ քայլ»ի համար բոլոր սեփականաշնորհումնե՞րն են թալան, թե դրանց մի մասը, թե՞ սեփականշնորհման մեջ ընդհանրապես թալան չկա: Երբ կառավարությունը նախորդ իշխանության սեփակնաշնորհած օբյեկտները հաստատեց, պարզ դարձավ որ Իմ քայլը սեփակնաշնորհումը թալան չի համարում։
Հանք շահագործելը թալա՞ն է, թե՞ ոչ։ Ամուլսարի ու Թեղուտի վերագործարկումից պարզ դարձավ որ գոնե հանքարդյունաբերույթունը «Իմ քայլի» համար թալան չի։
Ուրեմն տակը ի՞նչ մնաց, բյուջեի յուրացումնե՞րը, պետական գնումնե՞րը, եթե սրանք են միայն, ապա եթե նույնիսկ ամբողջը պարզեն ու հետ բերեն, ի՞նչքան գումար կլինի, կարծես այնքան էլ տպվաորիչ թիվ կարող է չլինե՞լ։
Ինչևէ, թող պարզեն։ Թալանը սահմանելուց հետո, թալանածը հետ բերելն էլ ինտելեկտուալ աշխատանք է, պրոֆեսիոնալիզմ, թալանչիներին պարզելը, ապա որոնողական աշխատանք տանել աշխարհի ֆինասական ծակուծուկերում և այլն, և այլն։ Սակայն ինքնասիրահարված նարցիսները, որ ֆեյսբուքում ճտացնում են սեփական լուսանկարը ձևավորելով ազգանվեր աշխատանքը պատմող մի քանի տողով, ինչպես այլ, այնպես էլ այս բնագավառում ընդունակություն չունեն որևէ գործ անելու, ուղղակի չեն կարող նախ բացատրել թե թալանը ինչ է, ապա բացահայտել իրենց բացատրածը։ Իսկ այն ինչ չեն հասկանում ու չեն կարող, կասկածելի է թե նաև ուզում են անել։
Նիկոլի բախտը բերեց, որ Սաշիկ Սարգսյանը 50 միլիոն դոլարը հայկական բանկից չէր հասցրել տանել, թե չէ միտինգներին ոչ մի ձեռքբերում չէր կարող ասել։ Բայց նույնիսկ չկարողացան ասել թե դա ի՞նչ 50 միլիոն էր, որտեղի՞ց էր, մտնո՞ւմ էր արդյոք իրենց թալանի չեղած սահմանման մեջ։
Ուրեմն, «թալան֊թալան», «բռնենք, հետ բերենք» վանակարկումների իմաստը ո՞րն էր. միայն վանկարկողի օգուտը՝ մասսաների ծափերը շահել, որ իրենց իշխանության բերեին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը