31 08 2019

Մեր նկատմամբ հարուցված մեղադրանքները չեմ ընդունում. Սեյրան Օհանյան



«Չեմ ընդունում այն մեղադրանքը, որ իմ ու գեներալ-գնդապետների նկատմամբ հարուցված է: Նրանք կարտարել են պետության կարևոր օբյեկտների պահպանությունը և՝ օրենքների համաձայն: Այն, ինչ գրված է 0038 հրամանում, բանակի ներքին հրամանն է, և գրված է չեզոքացնելու այն խնդիրները, որոնց վերացման համար ցուցում է տվել Ռոբերտ Քոչարյանը՝ մեր երկրի ղեկավարը: Դեմ եմ այն իրադրությանը, որ ձևավորվել է Ռոբերտ Քոոչարյանի շուրջ. համարձակ մարդու, պատասխանատվություն իր վրա վերցնող մարդու նկատմամբ այդպես չեն վարվում»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

«0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք. մեկը, որ բանակը խառնվում էր քաղաքականությանը, ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին քաղաքականությանը, պետության մեջ զենք կրում: Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ խորհրդակցություն Ռոբերտ Քոչարյանն արել է 70 հոգու մասնակցությամբ. «Հիմա փաստերն այսկերպ խեղաթյուրել և ասել, որ արտակարգ դրության հրաման է տվել, իմ համար անընդունելի է»:

«Իմանալ 0038 հրամանի մասին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր չէր: 8.5 տարի պաշտպանության նախարարն եմ եղել ու երբևէ նախագահին չեմ զեկուցել, թե՝ պարոն գլխավոր-գերագույն հրամանատար, արձակել եմ, ասենք, 0050 հրամանը և այլն: Զեկուցում եմ, որ տրված խնդիրը կատարվել է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին, ասաց, որ առաջին պահին տեսնելով տեսանյութը, ցավ ապրեցինք, բայց հիմա առաջացել են հարցեր: «Զրկել մարդուն պաշտպանվելու իրավունքից, բարոյականությունից դուրս է: Նույնիսկ պատերազմի դաշտում հակառակորդներին պաշտպանվել են էթույլ տալիս: Դիվերսիոն խումբը մարդ էր սպանել, այսօր կալանավորված են, ու Արցախի իշխանությունը թույլ տվեց նրանց պաշտպան ունենալ»:

Վերադառնալով իր գործին, Սեյրան Օհանյանն ասաց, որ ՊՆ-ն մեծ կառույց է, և ենթադրելի էր, որ կլինեն որոշակի թերություններ, որոնց համար անհրաժեշտ կինի բացատրություն-մեկնաբանություն տալ, ինչը որ անում է, բայց հարուցված քրեական գործի մասին մտածել անգամ չէր կարող: «Տեղեկատվական դաշտն ուսումնասիրելով՝ արժեզրկելու գործողություններ են իրականացվում: Մեկընդմերթ ասում են՝ դա արցախյան հարցի լուծման, հողերի հանձման համար է: Չեմ ուզում հավատալ, թե դա պետական մասշտաբով է:

Չեն կարող արժեզրկել այն մարդկանց, ովքեր հերոսացել են և արժանիքները ձեռք բերել»,- ասաց Արցախի հերոսը՝ հավելելով. «Պաշտոնն ու պատասխանատվությունը դեռ քիչ է: Միայն հաջողություններ ունենալուց հետո կարող են համեմատել հերոսների արածն ու այսօրվա քննադատողների արածը: Հերոսական ճանապարհով անցածներին անհնար է զրկել հերոսություինից»:

Սեյրան Օհանյանը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով. «Ցանկանում եմ ուժ, կորով, կամքի ուժ՝ դիմանալու այն ամենին, որ կատարվում է իր շուրջ»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ