28 08 2019

Նիկոլ, ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերը»․ Շարմազանով

Նիկոլ, ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերը»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Դիվանագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ պոպուլիզմի ժանրից էր`«օդում կախված» թողնելով մի շարք հարցադրումներ.

Նիկոլ, ու՞մ ջանքերով Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերն» ու նրանից «կիրթ ու նորմալ» մարդու տպավորություն ստացավ:

Ո՞վ էր օտարերկրյա գործակալների մասին հայտարարում ` չգտնելով գեթ մեկին:

Ո՞վ էր բերանը ջուր առած լռում, երբ Բոլթոնն առաջարկում էր մեզ հրաժարվել «պատմական կաղապարներից»:

Ո՞վ էր Արցախում պատերազմը սկսող և հողեր հանձնող դավադիր ուժեր փնտրում` carte blanche տալով Ադրբեջանին:

Ո՞վ էր մայիսի 19-ին դատարանների շրջափակման անօրինական կոչ անում:

Հ.Գ.

Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ:

Շառլ դը Գոլ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ