Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է
«Մեր երկրի Արդարադատության պատանի նախարարը, Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հետ կապված, մարդկանց մոլորեցնելու նպատակով, այսօր նորից մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ արեց: Նա մասնավորապես նշեց, որ այդ կոնվենցիայի ընդունումից հետո ընտանիք հասկացողությունը չի փոխվելու, և այն ինչպես եղել է, այնպես էլ կմնա տղամարդու և կնոջ միությունը:
Այո, ամեն ինչ ճիշտ է, սակայն պատանի նախարարը մոռացավ նշել, որ այդ կոնվենցիայով փոխվում են տղամարդ և կին հասկացողությունների իմաստները, եթե մինչ այժմ տղամարդն ու կինը ֆիզիոլոգիական հասկացողություններ էին, ապա ըստ այդ կոնվենցիայի տղամարդն ու կինը կդառնան սոցիալ-հոգեբանական հասկացողություններ, այսինքն եթե ինչ որ տղամարդ իրեն կին կհամարի, իսկ ինչ որ կին իրեն տղամարդ կհամարի, ապա պետությունը պարտավոր է լինելու հարգել նրանց ընտրությունը, և, ըստ այդմ, օրինակ երկու տղամարդ իրավունք կունենան իրենց միությունը համարել ընտանիք, քանի որ նրանցից մեկը կհայտարարի, որ ինքը կին է, ու պետությունը պարտավոր է լինելու այդ միությունը գրանցել որպես ընտանիք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը