Նիկոլ Փաշինյանից մինչև ամենավերջին Արա Պապյան ու Արամ Մանուկյան թիրախ են դարձրել Արցախը։
Մեկի համար «թավշյա»հեղափոխությունն է ավելի կարևոր, քան Արցախյան ազատամարտը։ Մյուսի համար Արցախում դավադիր ուժեր կան, որոնք կարող են կռիվ հրահրել, որպեսզի կառավարության տիեզերական մասշտաբների հասնող վարկանիշին վնասեն։ Էն մյուսի համար Ամուլսարի հարցն է ավելի կարևոր դառնում, քան Արցախինը։ Դե, իսկ քիրավայականները հին «պլաստինկան» են պտտում «Սերգո ջանի» լավ ապրելու մասին։ Ասում են՝ հայ ժողովրդի խնդիրը ոչ թե Ամուլսարն է կամ մյուս բաները, այլ Արցախը։
Նշյալ սուբյեկտների համար Արցախն էլ, Ամուլսարն էլ, մյուս բաներն էլ ստորադասվում են իշխանականաթոռին։ Իրենք աթոռի կռիվ են անում։ Ցավալին ու վտանգավորն այն է, որ աթոռի հետ համեմատում են Արցախն ու կշեռքի նժարի վրա ավելի ծանր կողմ տեսնում աթոռին։
Արցախը մյուս հարցերի համեմատ ավելի քիչ կարևորության հարց կամ նույնիսկ Հայաստանի զարգացման խոչընդոտ (Տեր–Պետրոսյանի թիմակից Արամ Մանուկյանի՝ օրերս հայտնած կարծիքի բուն իմաստը դա էր) ներկայացնելը նաև դրսի շահառուներին է ձեռնտու։ Մասնավորապես՝ թուրք–ադրբեջանական դուետին։
Դատելով ամենից՝ «բնապահպանները» սիրում են բնությունը, բայց չեն սիրում պետությունը։ Ընդ որում՝ շատ դեպքերում «բնապահպանների» մոտ կանաչի հանպես սերը պայմանավորած բացառապես ԱՄՆ դոլարի կանաչ գույնով։
Ինչ մնում է թրքաբոլշևիկներին, որոնք Ամուլսարի հարցը կարևորում են Արցախի հարցից և քիրվայականներին, որոնք միայն յոթ երգ գիտեն, յոթն էլ Արցախը տխրահռչակ փուլային տարբերակով Ադրբեջանի կազմում թողնելու և լավ ապրելու մասին, ապա սրանց ֆունկցիան ամենակեղտոտն է ու հակապետականը։ Սրանց հոգևոր հայրերը 1915–ին հայերին առաջարկում էին հնազանդվել, այլ ոչ թե դիմադրել թուրքերին, որպեսզի չկոտորվեն, բայց կոտորվեցին նրանք, ովքեր չէին դիմադրում, իսկ դիմադրողների զավակները հետագայում պետություն կերտեցին։
Սրանց հոգևոր հայրերը Լենինից ավելի բոլշևիկ էին դարձել և ոսկի ու զենք էին հասցնում «կարմրած» Աթաթուրքին՝համոզված լինելով, որ ազգերին փոխարինելու են գալիս դասակարգերը, և, հետևաբար, կարելի է հայ ազգին դնել պրոլետարիատի դիկտատուրայի զոհասեղանին և Մարքսի «Կապիտալի» տակ։
Սրանց հոգևոր հայրերը Ադամ Սմիթից ավելի լիբերալ էին ու փոխշիացրեցին ԽՍՀՄ–ից սստացած հիմնական կապիտալը՝ նպաստելով բնակչության տասնհինգապատիկ աղքատացմանը։
Սրանց հոգևոր հայրերը 5–րդ շարասյան ֆունկցիա էին կատարում։ Որդիներն ու թոռներն էլ նույնը դուրս եկան։
Հայաստանի հասարակական–քաղաքական դաշտը, հետևաբար, պետք է ազատել թրքաբոլշևիկներից, բնությունը «կանաչով» սիրողներից ու կղերապահպանողական քիրվաներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը