«Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության ծրագրում ասել է, որ այս ընտրական օրենսգրքով լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հիմա ամեն տեսակի բարեկրթություն թողած պիտի ասես՝ լսիր, դու այն ժամանակ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանակ էիր ստախոս, թե՞ հիմա։ Դու այն ժամանակ ասում էիր՝ այս օրենսգրքով չի կարող ձեւավորվել օրինական խորհրդարան։ Հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ունենք, գոնե մի հատ ասա ներողություն, այն ժամանակ ես, օրինակի համար, դեղս չէի խմել, այն ժամանակ ես վատառողջ էի, գիտակցական մակարդակս ցածր էր, խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի դրանով չի կարող լինել , բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, կարող է այդ օրենսգրքով ձեւավորվել լեգիտիմ իշխանություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև 2020 թվականը մնա իշխանության, նշանակում է հայ ազգն ընտրել է կործանման ճանապարհը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը