«Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան»,- օգոստոսի 23–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեով լուծելուն, Հայրիկյանն ասաց. «Նախորդ իշխանությունների կատարած քայլը հանրաքվեի դնելը կնշանակի, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել անիրազեկ քաղաքացիների վրա։ Դա հավասարազոր է նրան, որ մեկի սիրտը պետք է վիրահատեն, կանչում են ինձ և ձեզ՝ հարցնում են՝ վիրահատենք, թե՞ ոչ։ Եթե ստացել ես այդ պաշտոնը, նշանակում է մասնագիտական մոտեցում ցուցաբերիր»,- ասաց Հայրիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը