22 08 2019

Ադրբեջանն Արցախի հարցով նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանն Արցախի հարցով նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել Արցախի վերաբերյալ փաստաթղթի հարցով, որը մոտ օրերս կհրապարակվի որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում տալով երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարին։

Աբդուլլաևան հայտարարել է, թե իբր Հայաստանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակում ապօրինի անջատողական ռեժիմի փաստաթղթեր տարածելու պրակտիկան է կիրառում։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «Հայաստանը, չարաշահելով ՄԱԿ-ին անդամակցության իրավունքը,  իր ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարին հղած  նամակին կից անջատողական վարչակարգի ապօրինի զեկույց է տարածել, որը գրվել է Լեռնային Ղարաբաղում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ