ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը․«Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,-գրել էր նա:
Արարատ Միրզոյանին հետևեցին մի խումբ իշխանական պատգամավորներ և քարոզիչներ։ Նրանք փորձում էին ռազմական այս գործողության դափնիները դնել իրենց գլխին։
Արարատ Միրզոյանի և իշխանության այլ ներկայացուցիչների արածն իրականում հասարակությանը հիմարեցնելու փորձ էր։ Նախ պետք է արձանագրել, որ ռազմական այս գործողությունը տեղի է ունեցել յոթ ամիս առաջ։ Եվ որ ամենակարևորն է՝ դիրքային բարելավումները չեն վերացնում Չինարի գյուղի՝ ադրբեջանական գնդակոծությունների վտանգը, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում։ Ռազմական այս գործողության արդյունքում հնարավոր չէ նաև ապահովել հայ-վրացական միջպետական ճանապարհը, քանի որ ադրբեջանական դիրքերը շարունակում են իրենց տեղում մնալ։
Իշխանական այս ամբողջ աղմուկն իրականում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մեղմումն էր։ Այս կերպ իշխանությունը ցանկանում էր խլացնել բողոքող հարյուրավոր քաղաքացիների ձայնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը