«Երեսուն տարվա կտրվածքով թիվ ներկայացնելը բավականին ապահով բան է, քանի որ եթե դու դա չես հիմնավորում՝ ենթածրագրերով, ժամանակացույցերով և հանգրվանային արդյունքներով, ապա կարելի է ասել մի թիվ, հետո այդ թվի չիրականացումը կամ պատասխանատվությունը լինի քեզնից դուրս: Չնայած վարչապետն ինքն ասաց, որ հետագայում լինելու են ծրագրեր, որոնցով հիմնավորված են հնարավոր արդյունքները, բայց կսպասենք, կտեսնենք: Առ այս պահը հիմնավորող կամ համոզիչ դրույթներ այդ թվերի հասանելիության մասին դեռ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյան:
Ըստ Հակոբյանի՝ միացումը արդեն իրականացվել է, և պետք է այդ միացումը վերածվի փաստացի արդյունքի:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը