Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2019 թ. օգոստոսի 8-ին Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Կամք»-ի կենտրոնական խորհրդի արտակարգ նիստ:
Նիստի նպատակն էր քննարկել Կոնվենցիայի վավերացման կողմնակիցների կողմից վերջերս սկսված հանրային քննարկումներ որակվող անհասկանալի միջոցառումները, և հատկապես 2019թ. օգոստոսի 6-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով տեղի ունեցած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ անցկացված քննարկումները:
Խորհուրդը արձանագրեց, որ օգտագործելով պետական պաշտոններն ու հանրային միջոցները, որոշ պաշտոնյաներ բացահայտ փաստերը խեղաթյուրելով, օգտագործելով իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցները, փորձում են ժողովրդին մեկուսացնել իրականությունից:
Մյուս կողմից՝ նրանք իշխանությունից թաքցնում են նաև այն փաստը, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Փոխարենը փորձում են հավատացնել, որ կոնվենցիային հակադրվում են ընդամենը հետադիմական, մեկուսացած խմբերը:
Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կգիտակցի այն փաստը, որ հեղափոխության ճանապարհով իշխանության հասած այդ մի խումբ պաշտոնյաները, Ստամբուլյան կոնվենցիան պարտադրելով, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հանում են հայ ժողովրդի դեմ: Խորհուրդը քննարկեց նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արդեն երեք շաբաթից ավել ընթացող ստորագրահավաքը և մեծ գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի բնակչության բոլոր խավերը դեմ են կոնվենցիայի վավերացմանը:
Վերոնշյալ փաստերը գրանցելուց հետո, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական խորհրդի արտակարգ նիստի անդամները միաձայն որոշեցին՝
չմասնակցել այսպես կոչված հանրային կեղծ քննարկումներին,ակտիվացնել Հայաստանի քաղաքացիների հետ անմիջական շփումները,երկուշաբթի` օգոստոսի 12-ից ստորագրահավաքներ սկսել Երևանից դուրս` մարզերում,անմիջապես հրապարակել մարզեր այցելությունների ժամանակացուցակը:
Վերջում՝ կենտրոնական խորհուրդը կոչ ուղղեց կոնվենցիայի կողմնակից ուժերին` զերծ մնալ ՀՀ իշխանություններին և քաղաքացիներին խաբելու մարտավարությունից, որովհետև հայ ժողովուրդն արդեն իր խոսքն ասել է՝ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում չի վավերացվելու:
Հ․Գ․ Հայտարարությանը կից տեղադրում ենք ստորագրահավաքի համար մարզեր այցելելու ժամանակացույցը։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Օգոստոսի 12-17 Շիրակի մարզ
Օգոստոսի 19-24 Արագածոտնի մարզ
Օգոստոսի 26-31 Արմավիրի մարզ
Սեպտեմբերի 2-7 Արարատի մարզ
Սեպտեմբերի 9-14 Գեղարքունիքի մարզ
Սեպտեմբերի 16-21 Կոտայքի մարզ
Սեպտեմբերի 23-28 Լոռու մարզ
Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 5 Տավուշի մարզ
Հոկտեմբերի 7-12 Սյունիքի մարզ
Հոկտեմբերի 14-19 Վայոց Ձորի մարզ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը