Նարեկ Մանթաշյանը գրում է․
«ԲիԲիՍի լրատվականի հրապարակած հոդվածը ուներ շատ հետաքրքիր շեշտադրումներ, չեմ անդրադառնա այն մասին, որը պարունակում էր իբրև պետական գաղտնիք, քանի որ չեմ հավատում այդ նյութի իսկությանը, սակայն հետևյալ շեշտադրումները քաղաքական հստակ հաղորդումներ են պարունակում, մասնավորապես.
1. Լրատվականը շեշտել և ընդգծել է, որ Նախագահ Քոչարյանի գործը ոչ թափանցիկ է և նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները հարցեր են առաջացնում այդ գործի քաղաքական լինելու և դատարանների ճնշումների մասին:
2. Այս գործի քաղաքականացված լինելու մասին ապացույց է նաև, որ ներկայիս վարչապետը 2008-ին ցույցերի կազմակերպիչ էր և աշխատում էր ՊԱՐՏՎԱԾ թեկնածուի շտաբում, և հետագայում նաև դատապարտվել է այդ դեպքերում ունեցած դերակատարության համար։
3.ԲիԲիՍի հարկ է համարել նշել, որ գործը գտնվում է ՀՔԾ վարույթում, որը գտնվում է Փաշինյանի անմիջական ղկավարության տակ
4. Մարըի մեկի գործի քննությունը թվում է ընտրովի արդարադատություն, ԲիԲիՍի ի հետ զրույցում Հայտարարել է Կարնեգիի ֆոնդի ավագ աշխատակից Պոլ Ստրոնսկին
5. Ստրոնսկին հայտարարում է նաև, որ Քոչարյանի գործին ակնհայտ անբավարար է թափանցիկությունը
6.Պաշտոնյան հավելում է նաև, որ հաշվի առնելով, որ Փաշինյանը մասնակից է քննվող գործիմ, ապպա նա ցանկացած իրավական գործընթացին պետք է ապահովի առավելագույն թափանցիկություն, ինչը չի երևում...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը