Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իրավապահներին հորդորել է ուժ չկիրառել ժողովրդի դեմ։ Նա նաև հայտնել է, որ հանրահավաքի են պատրաստվում, գրում է EaDaily-ն։
Լրագրողների հետ հանդիպմանը նախկին նախագահը խոստովանել է, որ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ կրակել է։
«Իմ կողմնակիցների մոտ անգամ պարսատիկ չի եղել, հեռուստատեսությամբ ստում են: Ես կրակել եմ, երբ տղաները բարձրանում էին երրորդ հարկ: Փորձում էի չդիպչել նրանց»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ հատուկջոկատայինները փորձել են ձերբակալել նախկին նախագահին, սակայն չի հաջողվել։ Գրոհի ժամանակ իրավապահներից մեկը սպանվել է, վիրավորների թիվը հասել է 52-ի։
Երկրի նախագահն ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բիշքեկ, որպեսզի անվտանգության խորհրդի նիստ կայանա՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը