Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցները հայտնել են, որ նախկին նախագահը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ոստիկանները գրոհել են նրա տունը, սկսվել է հրաձգություն, իսկ հետո նրան տարան անհայտ ուղղությամբ»,- ասել է ականատեսներից մեկը:
Դրանից հետո Ատամբաևի կողմնակիցները ծառերը սկել են կտրել և բարիկադներ կառուցել Ատամբաևի տան առաջ:
Առանձնատան մոտակայքում հավաքվել է շուրջ 300 մարդ: Նշվում է, որ ոստիկանության հատուկ գործողության հետևանքով 10 մարդ է տուժել:
Ատամբաևին ձերւբակալել են, որովհետև նա երեք անգամ հրաժարվել է որպես վկա ներկայանալ հարցաքննության՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման գործով:
Ատամբաևը հայտարարել է, որ չի ներկայանա հարցաքննության, որովհետև դա աբսուրդ է և ինքը մաքուր է ժողովրդի առաջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը