08 08 2019

Աթամբաևի տան մոտ բախումների հետևանքով կա զոհ և 50 վիրավոր



Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տան մոտ նրա կողմնակիցների և հատուկջոկատայինների բախումները շարունակվում են։ Բախումների հետևանքով մահացել է մեկ հատուկջոկատային, կա 48 վիրավոր։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Աթամբաևի տան մոտ հրդեհ է բռնկվել, հնչում են կրակոցներ։

Նախկին նախագահի կողմնակիցները գերի են վերցրել որոշ հատուկջոկատայինների։

Ուժայինները փորձել էին ձերբակալել Աթամբաևին, սակայն չէր ստացվել, որից հետո նրանք եկրորդ գրոհն են սկսել նախկին նախագահի տան վրա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ