Կիրակի օրը Բրազիլիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Նա հավաքել է ձայների 50,9 տոկոսը, իսկ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն՝ 49,1 տոկոս։
Սիլվան Բրազիլիայում նախագահել է երկու ժմկետ՝ 2002-2010 թվականներին։ 2013 թվականից սկսած նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, իսկ 2017-ին դատապարտվեց շուրջ 10 տարվա ազատազրկման, սակայն 1,5 տարի անց Գերագույն դատարանը դատավճիռը համարեց ապօրինի և նրա վրայից հանվեցին մեղադրանքները։
Լուլա դա Սիլվայի պաշտոնավարումը նշանավորվել է արտաքին պարտքի մարմամբ և աղքատության ցուցանիշի նվազմամբ։ Նա ընտրություններում այս անգամ ևս հաղթել է նույն խոստումներով և 12 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է նախագահական պալատ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը