07 08 2019

Շատերը հասկացել են, որ Փաշինյանը իրենց խաբել է․ Վիկտոր Սողոմոնյան

Շատերը հասկացել են, որ Փաշինյանը իրենց խաբել է․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը  Politik.am-ի հետ զրուցել է ակնկալվող տնտեսական հեղափոխության, Քոչարյանի մատնանշած կոնսենսուս -1 գաղափարի, նրա՝  քաղաքական գործոն լինելու և  վերադարձի, խորհրդարանական նեկայիս ընդդիմության դիմագծի մասին:

Պարոն Սողոմոնյան, մեկ տարի է՝ ինչ Հայաստանում նոր կառավություն է, և ինքներդ հետևում եք տնտեսությանը, ներքին քաղաքականությանը: Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանանց խորհուրդ տվեց թխվածք թխել,  իր վարչապետության առաջին ամիսներին տղամարդկանց հորդորեց ոչխար պահել, ընդհանրապես թխվածք թխելով կամ ոչխար պահելով հնարավո՞ր է տնտեսական թռիչք աճ ապահովել:

Բնականաբար՝ ոչ, ավելի ընդլայնելով պատասխանս կուզեի ասել հետևյալը՝  նախ մենք պետք է արձանագրենք, որ հայտարարվող տնտեսական էֆեկտը, որ իբր պետք  իր հետ բերեր հեղափոխությունը, առասպել էր: Հայտարարությունները, որ տոտալ երկիրը կոռումպացված է, եթե կոռուպցիան հանենք, բյուջեն ծայից-ծայր լցվելու է, բոլոր սփյուռքահայերը վերադառնալու են, տուրիզմը զարգանալու է... Մենք արձանագրում ենք, որ նման էֆեկտ գոյություն չունի: Տնտեսական ծրագիր, որը կբերեր զարգացման, չներկայացվեց, չստեղծվեցին համապատասխան քաղաքական պայմանները:

Սփյուռքահայության հետ, իմ կարծիքով, բավարար աշխատանք չտարվեց: Կան ավանդական ներկայացուցիչներ, ովքեր կամրջում են Հայաստանը սփյուռքի հետ, գիտենք, որ Հայաստան համահայկանա հիրմնադրամի հետ խնդիրներ եղեն, ՀՅԴ-ն, ըստ էության, օտարվեց իշխանությունից, և տնտեսական գաղափարախոսության առաջնորդ առաջ չեկավ, ինչպիսին էր Գայդարը՝  Ռուսատանում, Հրանտ Բագրատյանը՝ Հայաստաանում, Ռոբերտ Քոչարյանը՝  երբ դարձավ վարչապետ, հետո նախագահ: 

- Կարևոր օրինակներ բերեցիք: Դիտարկելով Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանը՝  իրապես անգամ իր ընդդիմադիրներն ընդունում են, որ տնտսական աշխուժություն է եղել, թեև իշխաանուըթյունները հերքում են այդ ամենը՝  նշելով, որ փոխարենը կոռուպցիա և թալան է եղել: Հնարվո՞ր է երկիրը թալանելով տանել զարգացման, իսկ չթալանելով՝ հետընթացի: 

Թալանելով զարգացման հնարավոր չէ գնալ: Ընհանրապես մեր ժողովրդին կոչ կանեմ հաշվի առնել էներգիայի պահպանման օրենքը, որը ոչ միայն ֆիզիկայում է գործում, այլև քաղաքականության մեջ: Չես կարող ծախսել կես լիտր բենզին, բայց հասնել Ֆրանսիա, պետք է համպատասպան էներգիա և շարժիչ ունենալ: Ցավոք, մերոնք հեքիթների են հավատացել՝ մտածելով, թե ձեռքի մի շարժումով հնարավոր է հաջողությունների հասնել:

Քոչարյանի ղեկավարման ժամանակ բազմոլորտ հաջողություններ են գրանցվել, և հավատալ, թե թալանելով կարելի է տնտեսություն զարգացել՝  սուտ է: 

- Նախագահ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսեց կոնսենսուս - 1 գաղափարի մասին, նախ իրենից ի՞նչ է ենթադրում դա: Շատ քաղաքական գործիչներ դա ընկալում են ամենաուղիղ ձևով և ասում են, որ երբեք Քոչարյանի հետ չեն համագործակցի, ըստ էության՝  մենք կոնսենսուս չենք, և իշխանությունը մինուս չէ: Արդյո՞ք հնարավոր է ներկա քաղաքական դաշտում դա ապահովել:

Վստահ  եմ, որ նախագահը, ոչ թե գաղտնիք է փորձել հայտնել, այլ արձանագրել քաղաքական դաշտում իրերի դասավարվածությունը: Մենք մի կողմում ունենք քաղաքական դաշտ, որը մասնակցել է ՀՀ-ի կառուցմանը, կա մարդկանց հսկայական զանգված, ովքեր հասկացել են, որ մեկ տարի առաջ խաբվել են, և մյուս կողմում կա մեկ մարդ, ով բերել է Աժ-ի մի թիմ, որը ճանաչված չէ, փորձում է իրենով անել դատական համակարգը, ով պատրաստ չէ համագրոծակցության, բայց պատրաստ է փռել ասֆալտին, պատժել, վանել, ով մեկ տարում իր խոհեմությամբ, բառապաշարով, այլ հատկանիշներով չդարձավ այն ղեկավարը, ով կարող է քաղաքական դաշտը միավորել: ՀԵտևաբար, քաղաքական դաշտում չի տեղավորվում այս մարդը: 

Բացարձակ խոսք չկա այն մասին, որ կոնսենսուսը կազմակերպում է Ռոբերտ Քոչարյանը, և դրանից -1 է լինում Նիկոլ Փաշինյանը: Ռոբերտ Քոչարյանը շատ պարզ ասաց, որ կարող է լինել այն ձգողականության կենտրոններից մեկը, որոնք ձևավերվելու են, և այդ կենտրոնները մշակելու են ապագայի մոդելներ, որտեղ այս մեկ անձը չի տեղավորվելու:

- Ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերից, նախկինում ընդդիմությունները փոքր-ինչ այլ դիմագիծ են ունեցել:

Քաղաքագիտորեն չի կարելի մեծ ակնկալիքներ ունենալ գործող խորհրդարանական ընդդիմությունից, որովհետև մենք ունենք բացառիկ դեպք, երբ խորհրդարանական ընդդիմությունը ողջունել է քաղաքական փոփոխությունը, որի արդյունքում մեծամասնություն է ձևավորվել: ԵՎ՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն ողջունել են անցած տարվա հեղափոխությունը, և ըստ էության, մասնակից են եղել դրան: Հետևաբար, ակնկալել, որ նրանք այս փուլում ծայրահեղ ընդդիմություն են լինելու, անտեղի է:

- Քոչարյանը խոսեց աշնանը սպասվող զարգացումների, դրանց վերաբերյալ իր տեսլականի մասին: Իշխանությունները նշում  են, որ Քոչարյանը Հայաստանում քաղաքական գործոն չէ: Փորձենք հասկանալ՝  ինչպիսի՞ գործոն է նա Հայաստանի ներքաղաքական կյանքում, երկրոդը՝  տարբեր գործիչներ սապասում են այն ձևին, որով նախագահ Քոչարյանը մասնակից է դառնալու քաղաքականությանը, ո՞րն է այդ ձևը:

Ես չեմ պատկերացնում այնպիսի չգործոն, որի մասին առավոտից գիշեր մտածում են իշխանությունների, որի պատճառով շրջափակում  են դատարանների մուտքերը, հարձակվում են ՍԴ-ի վրա: Ընդ որում, սա արվում է նրան քաղաքական կյանքից մեկուսացնելու համար: 

Ինչ վերաբերվում է ձևին, ապա քաղաքականությանը մասնակցելու ձևերը հիմա բազմազան են: Չեմ ուզում հիմա կանխատեսում անել, սակայն չկա այնպիսի մի ձև, որը մենք կբացառենք, դա կարող է և՛ անհատական լինել, և՛ կուսակցական շինարարության տեսքով, և՛ միավորումներ ստեղծելու...

-Կա տեսակետ, որ Քոչարյանն իր ակտիվությամբ միայն իր կալանքի, մեկուսացման և քաղաքականություն վերդառնալու հարցն է լուծում:

Քոչարյանն արդեն վերադարձել է քաղաքականություն, և միայն իշխանական քարոզչությունն է այդ գործողությունները կապում կալանքի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ