Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ստերի վրա կառուցված իշխանական քարոզը տեղ է հասնում այն մարդկանց ուղեղներում, ով ցանկանում է լինել խաբված:
Դուք խաբված եք, տիկնայք և պարոնա՛յք, էլ ձեզ ի՞նչ ասեն, որ դուք չհավատաք, եթե ուզեն, դուք հավատալու եք, որ մածունը սև է կամ հավատալու եք նույնիսկ, որ կյանքը ցուրտ է և խաբուսիկ)։
Շարունակեք ծափահարել, շարունակեք ադեկվատ մարդկանց անվանել դավաճան ու թուրք, շարունակեք յուրաքանչյուր ձեր կարծիքը չկիսողին դարձնել քոչարյանական, շարունակեք հավատալ, որ 2050 թվականին դուք դեռ երիտասարդ կլինեք և կվայելեք ձեզ խոստացած դրախտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը