«Տարեկան աջակցության միջին մակարդակը ՀՀ-ին կազմել է 35 մլն եվրո: Խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է: 2019թ.-ին աջակցության մակարդակը կհասնի 70 մլն եվրոյի: Խոսքը երկկողմանի գործընթացի մասին է՝ ինչու եմ նշում, որովհետև կա նաև բազմակողմանի աջակցություն, այլ տարբերակներ: Իսկ այստեղ խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է, որը 35 մլն-ից կդառնա 70 մլն: Մենք հիմա քննարկում ենք, թե որտեղ օգտագործել այս փողը: Չեմ բացահայտի, թե որ ուղղությամբ ենք շարունակելու, բայց այն կուղղվի ծրագրերի իրականացմանը»,- հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը