Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ: Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախագահ Սարգսյանը կայցելի նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, արտադրական ձեռնարկություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը