ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզում, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակում միջադեպ է գրանցվել: Այս մասին գրում է ը։
Հանդիպման վերջում ներկա քաղաքացիներից մեկը, ով ներկայացավ Կարեն Ղազարյան անունով, ցանկացավ հարց ուղղել վարչապետին, սակայն Փաշինյանն արձագանքեց, որ երեք հարց էր նախատեսված:
«Եթե կարող եք, ինձ ժամանակ տրամադրեք այս հանդիպումից հետո»,-ասաց նա, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ այսօր չի կարող:
«Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք հանդիպելու, ես գնացի»,-ասաց քաղաքացին և վրդովված դուրս եկավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը