11 07 2019

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը Զոհրաբ Մնացականյանին

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը Զոհրաբ Մնացականյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է Media.az-ը։

«Չի կարելի ապահովել մարդկանց մի խմբի մարդու իրավունքների պաշտպանությունը մյուսների իրավունքների խախտման հաշվին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, և որևէ խտրախանություն չպետք է լինի:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանն անդրադարձել էրԱրցախում  մարդու իրավունքների պաշտպանության կարևորությանը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել էր Մնացականյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ