11 07 2019

Հաց բերողի մահվան հիմնական մեղավորներից մեկը՝ փաստաբան Տիգրան Եգորյան. Top-News.am

Հաց բերողի մահվան հիմնական մեղավորներից մեկը՝ փաստաբան Տիգրան Եգորյան. Top-News.am

Top-News.am-ը գրում է.

Վահե Գրիգորյանի արկածախնդրության ակնհայտ եւ շռնդալից տապալումից հետո, կարծես թե, որոշում է կայացվել Սահմանադրության եւս մի ինքնակոչ մեկնաբան բուծել, որը դարձել է հերթական արկածախնդրության դրոշակակիրը: Խոսքը Վահե Գրիգորյանի ընկերոջ՝ փաստաբան Տիգրան Եգորյանի մասին է:

Երեկ Վահե Գրիգորյանի ընկերը՝ Տիգրան Եգորյանը հանդես է եկել խայտառակ առաջարկով, կրկին անգամ ինքնակամ մեկնաբանելով, թե Սահմանադրությունը, թե Սահմանադրական դատարանի որոշումը եւ հրապարակել 1937 թվականի ոգուն եւ մթնոլորտին համապատասխան դիմում՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել ՍԴ անդամների դեմ:

Նրանք, ովքեր այսօր փչում են «Տիգրան Եգորյան» փուչիկը, նրան փորձում ներկայացնել ճշմարտության անխոնջ մարտիկ, մոռացել են կամ ձեւացնում են, թե մոռացել են, որ հենց այս երիտասարդն է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան հիմնական մեղավորներից մեկը:

Տիգրան Եգորյանը Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի պաշտպանն էր: Նրա հետ այդ գործը փաստացի ստանձնել էր նաեւ Վահե Գրիգորյանը, թեեւ պաշտոնապես ձեւակերպված չէր որպես պաշտպան: Թե Տիգրան Եգորյանը, թե Վահե Գրիգորյանը տապալեցին նրա պաշտպանության գործը: Նրանք կարող էին փրկել Արթուրի կյանքը, բայց զբաղված էին սեփական փիառով, զբաղված էին ինքնագովազդով, իսկ այդ ընթացքում Հաց բերողը մահանում էր:

Սրանք հենց այնպես մեղադրանքներ չեն կամ օդից կախված լուրեր: Այսպես, Փաստաբանների պալատի խորհուրդը 2017թ. հոկտեմբերին, Հաց բերողի մահից յոթ ամիս անց, որոշել է փաստաբան, Հաց բերող Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանին մեղավոր ճանաչել եւ ենթարկել կարգապահական տույժի՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետերի խախտման համար։

Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ իր հաշվին վեց ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն:

Հիմա ամենակարեւորը. Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա: Ըստ այդմ՝ նրանք կարծում էին, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի՝ Հաց բերողի ծանր հիվանդության (Բեխտերեւի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։ 

Իհարկե, Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը հայտարարություններ էին տարածում, թե վերոհիշյալ հիմնադրամը արատավորում է իրենց անունը, այդպես էլ չհիմնավորելով, թե ինչ շահ ունեն դրանում, եւ փորձում էին իրենց հանցավոր անգործությունն արդարացնել:

Այսպիսի կենսագրության տեր մարդը այսօր որոշել է հետ չմնալ իր ընկերոջից՝ Վահե Գրիգորյանից եւ սրան կամ նրան ծառայություններ մատուցելու համար իրեն նետել է 1937թ. եւ ամոթալի դիմումներ հրապարակում, ստորաբար շահարկելով մարտի 1-ի զոհերի ընտանիքի անդամների հույզերը եւ կամայական ձեւով մեկնաբանելով ՍԴ որոշումները:

Վահրամ Գեւորգյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ