«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին եւ ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանին տեղափոխում են Վճռաբեկ դատարան: Քոչարյանին՝ քաղաքացիական պալատ, Գրիգորյանին՝ քրեական։ ԲԴԽ-ն ԱԺ-ին է ներկայացրել 3-ական թեկնածու, որոնց թվում են Քոչարյանը, որը մի քանի ամիս է՝ անգործ է, հունիսի 25-ին լրացավ նրա լիազորությունների ժամկետը։ 5 տարվա ընթացքում նա հլու-հնազանդ ծառայեց գործող իշխանություններին, ուստի սպասելի էր, որ անգործ չեն թողնի:
Օրենքի պահանջով եւս 2 թեկնածու է ներկայացվել՝ «պռավադնիկներ»` Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը եւ Երեւանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։
Իսկ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամ է դարձել 2022թ. դեկտեմբերին՝ 5 տարի ժամկետով: Գրիգորյանի «պռավադնիկներն» էլ Երեւանի դատավորներ Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանն են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի իշխանությունների սրտի փաստաբան Տիգրան Եգորյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը