«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել։ Այս մասին թերթը տեղեկացնում է՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին, որի փոխանցմամբ՝ Ռուսաստանը բավարարված է վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիայի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների արձագանքից։
Հիշեցնենք, որ նա եթերում հայհոյել և վիրավորել էր ՌԴ նախագահին, ինչի համար աշխատանքից հեռացվել է։
Թերթի ԱԳՆ աղբյուրը գովաբանել է Վրաստանին այս քայլի համար և հայտնել, որ եթե «Վրաստանում ռուսատյացությունը դադարի, և իշխանությունները հետևողական լինեն, ավիահաղորդակցության վերականգնումը հնարավոր է»։
Նշվում է նաև, որ ռուսական կողմը պատրաստ է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով քննարկումներ սկսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը